Պարագիծ
Պարագիծը պատկերի ողջ եզրի երկարությունն է։
Պարագիծը նշանակում ենք լատինական P տառով։
Ուսումնասիրենք հետևյալ պատկերների պարագծերը․
Եռանկյուն
Հիշի՛ր․ եռանկյունը ունի 3 կողմ և 3 անկյուն։
Եռանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին։
Խնդիր 1․ Եռանկյան կողմերը հավասար են՝ 15 սմ, 20սմ, 15 սմ։
Գտի՛ր եռանկյան պարագիծը։
Լուծում՝ P =20+15+15
Պատասխան՝ P =50
Խնդիր 2․ Եռանկյան պարագիծը հավասար է 60 սմ։ Գտիր կողմերի երկարությունը, եթե բոլոր կողմերն իրար հավասար են։
Լուծում՝60:3=20
Պատասխան՝20+20+20
Քառակուսի
Հիշի՛ր․ քառակուսու բոլոր կողմերը իրար հավասար են։
Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։
Քառապատիկ՝ x4
Խնդիր 1․ Քառակուսու կողմը 25 սմ է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
Լուծում՝
Պատասխան՝
Խնդիր 2․ Քառակուսու պարագիծը հավասար է 88 սմ։
Գտիր կողմերի երկարությունը։
Լուծում՝
Պատասխան՝
Գրի՛ր յուրաքանչյուր խնդրից ևս 1 օրինակ։