Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Վարդենի գրվում է վրթենի կարդացվւմ:

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ Ոչխար -ոչխարներ, շերամ-շերամներ:

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Պատասխանեց, տերը, ինչպես:

Օրինակ՝ հարցնել, կարծել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-բրդոտ

շերամ-մեծ

մետաքս-շերամի որդի

ճիճու-որդ

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Easter in Armenia

Easter is one of the most favourite holidays in Armenia. People celebrate it at the end of March or in April. It is a Christian holiday . On this day people greet each other by saying “Christ is risen!” and the answer is “Truly, he is risen!” Armenians prepare for Easter 40 days before it. They make malts (ածիկ).. On this day Armenians go to church and then come home, sit at the tables and the whole family celebrates Easter. The Easter meal is fish, dyed eggs and red wine. Children play Easter games. They begin to fight with their eggs and have fun in it.

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Ինչպես գիտենք, սովորական կոտորակը ստացվում է, երբ ամբողջը բաժանում ենք հավասար մասերի և վերցնում ենք մի քանի մասը:   

Օրինակ՝ 5/7- րդ կոտորակը ցույց է տալիս, որ ամբողջը բաժանել են յոթ հավասար մասերի և վերցրել են դրանցից հինգը:

Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մասի են բաժանել ամբողջը, իսկ համարիչը՝ թե դրանցից քանի՞սն են վերցրել:

Բնականաբար, ամենաշատը կարելի է վերցնել բոլոր եղած մասերը, այդ դեպքում կոտորակի համարիչն ու հայտարարը իրար հավասար են, և մենք ստանում ենք ամբողջը, օրինակ՝ 

11/11=1

Այն անբնական դեպքը, երբ կոտորակի համարիչը ավելի մեծ է հայտարարից, օրինակ՝ 6/5անվանում են անկանոն կոտորակ:  

Կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր կոտորակ:

Կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, կոչվում է անկանոն կոտորակ:

МII_03_t(1).png

2/5<1,  8/5>1,  5/5=1

Ուշադրություն

Կանոնավոր կոտորակը փոքր է մեկից, անկանոնը մեծ է մեկից:

Առաջադրանքներ դասարանում

1․ Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները

 789/855, 27/35, 9/5, 16/15, 117/25,7/14, 7/18, 7/3, 171/95

կանոնավոր կոտորակ 789\855

անկանոնավոր կոտորակ

2․ Աստղանիշը փոխարինիր թվով, որպեսզի ստացվի՝ 

կանոնավոր կոտորակ

*/9          *7/34            1*6/215              127/1*8

անկանոն  կոտորակ

**/19     **7/314   1**6/215    127/1*8

3․ Համեմատեք կոտորակները

7/34 և 8/3

27/4 և 82/94

9/34 և 8/7

4․ Արտահայտիր նշված միավորներով՝

8/5դմ= սմ

4/10մ= սմ

6/10սմ= մմ

4/25  կգ=գ

4/8ժ= ր

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած գաթայի 1/5-րդ մասը տվեց Արմենին, 2/5-րդ մասը՝ Դավիթին, իսկ  մնացած մասը՝ Սերգեյին։ Ո՞ւմ բաժինն էր ամենաշատը։

Խնդիր2․

Ավտոմեքենան պետք է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 3/5 -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի 3/4-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։                                                                                   

Խնդիր4․

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։

Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:հապշտակել-պինդ բառնել իսնչ-որ բան, շյուղ-դալար ճյուղ, շիղ:
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
    Շինել-պատրաստել
    Շյուղ-բարակ ճյուղ
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիեռնակը շինելուց։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը։
    Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Ծիծեռնակը փոքրիկ, գեղեցիկ թռչուն է, ունի մկրատաձև պոչիկ ո ւսպիտակ փորիկ։

  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը բարեսիրտ էր հոքատար։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

    Ծիեծեռնակը բույն էր շինում և շինում էր և երգում ամեն մի շյուղ կպցնելիս առաջվա բույն էր հիշում բայց այս անքամ վերադարձին բույն ավերակե վերադարձել բայց նա նորից շինում էր և երգում նա հիշում էր անցած տարին իր սնունցած ձաքերին որոնց ճանփին հապշտակեց այրունաբուն թշնամին։
    բայց նա կիրկին բույն էր շինում և շինում էր և երգում ամեն մի շյուղ կպցնելիս առաջվա բույն էր հիշում։
    Ես ընտրել եմ այս ամբողջ բանաստեղծությունը որովհետև նա ինձ շատ դուր եկավ։

  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    Կար մի ծիծեռնակ , որը ամեն տարի գարնանը գալիս է և տեսնում է, որ
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ.

    Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Լիլիթն ու Գևորգը ունեն նույն չափի մեկական պիցա:

Լիլիթի պիցան բաժանված է 10 հավասար մասերի, իսկ Գևորգի պիցան՝ 6 մասերի:

piz1.png
piz2.png

    Լիլիթի պիցան                           Գևորգի պիցան 

Լիլիթն ու Գևորգը կերան 3-ական կտոր:  Լիլիթը կերավ իր պիցայի 10 մասերից 3-ը,այսինքն՝ պիցայի 3/10-րդ մասը:

Գևորգը կերավ իր պիցայի 6 մասերից 3-ը, այսինքն՝ պիցայի 3/6-րդ մասը:

piz3.png
piz4.png

Լիլիթի կերածը                           Գևորգի կերածը 

Տեսնում ենք, որ Լիլիթի կերածը պիցայի կեսից քիչ է, իսկ Գևորգի կերածը պիցայի կեսն է:

Ուրեմն, Լիլիթը կերել է ավելի քիչ պիցա, քան՝ Գևորգը: 

Հետևաբար, 3/10<3/6:

Այս կոտորակների համարիչները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է: Սա ընդհանուր կանոն է:

Հավասար համարիչ ունեցող կոտորակներից մեծ է այն, որի հայտարարը ավելի փոքր է:

Օրինակ՝ 

3 /2 > 3/ 4 

2 /7 = 2/ 7 

6 /8 < 6/ 7 

Առաջադրանքներ

1․  Համեմատիր՝

 2 /7 > 2/ 8

7/ 6 = 7/ 6 

79 /25 < 79 /20 

7 /126 > 7 /129 

19/ 18 > 19 /118 

2․ Կոտորակները դասավորեք աճման կարգով․

20 /3, 20 /5, 20 /5 , 20 /12 , 20 /8 ,20 /16, 20/ 19 , 20 /16 ,20 /11 20 / 20 /1111

Կոտորակները դասավորեք նվազման կարգով

42/ 99 , 42/ 58 , 42/ 29 , 42/ 59 , 42 /2 , 42 /8 , 42/ 81 , 42 /411 , 42 /11 , 42 /8 124 3․Հաշվիր 16 մ-ի 2/8, 2/4, 2/16 մասերը։ Արդյունքները դասավորիր աճման կարգով։ 

4․ Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։

 Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են —համրիչ————–կոտորակ։ 

 Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ 

Եթե կոտորակի համարիչը մծ հայտարարից կամ հավասար է հայտարարին, ապա այդպիսի կոտորակն անվանում են —կատարյալ————- կոտորակ։

5․ Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության 3 4 մասը։ Հաշվեք ուղղանկյան պարագիծը, եթե նրա երկարությունը 160 մ է։ 560

6․ Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության 5 6 մասը։ Հաշվեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը 240 սմ է։ 273600

Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատումը

Շոկոլադի սալիկը բաղկացած է 28 հավասար մասերից:  

hayt.png

Արմինեն կերավ 28 մասերից 3-ը, այսինքն՝ սալիկի 3/28-րդ մասը:

hayt2.png

Հայկը կերավ 28 մասերից 5-ը, այսինքն՝ սալիկի 5/28-րդ մասը:

hayt4.png

Պարզ է, որ Հայկը ավելի շատ շոկոլադ կերավ, քան Արմինեն` 5>3:  

Հետևաբար, 5/28>3/28:

Այս կոտորակների հայտարարները հավասար են, և մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է: Սա ընդհանուր կանոն է:

Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն կոտորակը, որի համարիչը ավելի մեծ է:   

Առաջադրանքներ դասարանում

  • Համեմատիր՝

13/8 և 15/8

2/8 և 5/8

7/6 և 5/6

79/20 և 79/20

7/126 և 5/126

7/18 և 17/18

  • Կոտորակները դասավորեք աճման կարգով

1/18 2/18 7/18 9/18 14/18 17/18 18/18 37/18 67/18 119/18

  • Կոտորակները դասավորեք նվազման կարգով

519/28 97/28 37/28 21/28 19/28 14/28 10/28 8/28 7/28 1/28

  • Համեմատիր՝

1/7մ և 2/7մ

5/8դմ և5/8դմ

2/6մմ և 5/6մմ

6/12կգ և 7/12կգ

2/4դմ և 3/4դմ

8/20 և 5/20

  • Համեմատեք կոտորակները

17/4 և 3/12

7/4 և 52/104

6/54 և 18/5

  • Խնդիր

Ուղղանկյան լայնությունը կազմում է նրա երկարության 2/5 մասը։ Հաշվեք ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը 120 մ է։

Capture_AAAaaa

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

կանոնավոր կոտորակ

*/39    *7/54    1*8/115    127/1*5

անկանոն  կոտորակ

1*6/119    **8/3*4    *6/15   187/1*8

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 Գնդապետ գունդ
 Եգիպտացի եգիպտացորեն
 թզուկ թիզ
 վաճառական վաճառասեղան
 ուղևոր ուղի
 հնդիկ վերելք
 հնդկահավ
հետախույզ
 օձիք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –նավակ

Ռազմական նավ –ռազմանավ

Նավի հրամանատար –նավապետ

Մարդ, որը վարում է նավը –նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ –նավաստիներ

Նավերի հանգստավայր –նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

Օդանավ, օաչու, տոմս արկղ, տմսավաճառ, ժամացույց, ժամագործ, փոստատար, փոստատար, լողորդ, լողավազան, քաղաքապետարան,քաղաքապետ։

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մանկինկ, մայր, զավակ, որդի, առյուծ։
Ի՞նչ-մանկություն,գագաթ։

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտվերջ
գրոհհարձակում
տանջանքտառապանք
հոտահ
որոշումվճիռ
բողոքգանգատ
ցավկսկիծ
հռչակհամբավ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –

Գրող –

Մարզ –

Գետ —

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-

ներ-ով վերջացողներ-

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –

Գառ –

Գառնուկ –

Բառ –

լեռ –

ժայռ –

ձեռք –

ձեռնոց –

հարս –

խոտ –

ոտք –

մուկ –

ձուկ –

ձմերուկ –

արմատ –

թոռ –

աթոռ –

դուռ –

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռ) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավոր) անունով։

Արագածի ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ։

Թեստ 1

03.4.2024

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:պատասխան7306
  2. 9760      2) 9076       3) 9670                   4) 9706         5) 97760:
  3. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
  4. 9-ով      2) 90-ով       3) 999-ով                 4) 99-ով         5) 900-ով:
  5. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  6. կմեծանա 11-ով           2) կփոքրանա 11-ով          3) կմեծանա 5-ով                         4) կփոքրանա 5-ով            5) կմնա նույնը:
  7. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

                      1) 5          2) 6          3) 12         4) 7             4) 10:

  • 8․ Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:

       1)8           2) 0              3) 5              4) 4              5) 6

  • 9.  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 

                2) 78427, 62436, 5319, 4626            

                3) 78427, 62436, 4626, 5319

                4) 4626, 5319, 62436, 78427

                5) 40346, 39999, 39998, 29999

  •   

ժամը րոպեներով արտահայտած կլինի

  • 12          2) 6              3) 20            4) 30            5) 4:
  • 11.  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
  • 1)3550                2) 5530        3) 5035         4) 5553        5) 5350:
  • 12. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
  • 26          2) 18            3) 9              4) 30            5) 36:
  • 13.  Գծագրում ներկված է պատկերի
  •     մաը     2) մասը                3) մասը                                  4) մասը                5) մասը:

15. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

16. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:

պատասծան 15

           17. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

18. AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը միլիմետրերով:151մլիմետր

19. Հաշվիր   3900+( 2100:3-12×50)  արտահայտության արժեքը:պատասխան 4000

20. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

9սանտիմետր

Ոսկի քաղաքը

(ՀՆԴԿԱԿԱՆ)

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարոդ է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է միառմի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Հարցեր և առաջադրանքներ

  1.  Վերնագրի՛ր հատվածները:

2․ Յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ հարցեր կազմի՛ր:

3․ Մեղադրի՛ր և արդարացրո՛ւ Դիվանային:

4․ Ի՞նչը օգնեց Դիվանային փոխվելու:

5․Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ Գոհար թագուհու:

Share this: