04.10.2023

Համեմատում

Երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները: 

Երկու թվերից մեծ է այն թիվը, որի նիշերի քանակը շատ է:

Օրինակ՝  12545>9687

Եթե երկու թվերն ունեն հավասար թվով նիշեր, ապա դրանք համեմատելիս պետք է համեմատել նրանց կարգային թվանշանները՝ ձախից աջ:

– Նախ համեմատել թվերի ամենամեծ (ամենաձախ) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի ամենամեծ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝  32415>29867, քանի որ 3>2

– Եթե թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երկրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 

36415>34867, քանի որ 3=3 և 6>4

– Եթե թվերի երկու ավագ կարգերում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 36415<36867, քանի որ 3=3, 6=6 և 4<8

Եթե յուրաքանչյուր քայլում թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա այս գործընթացը շարունակում ենք մինչև միավորը:

Եթե թվերի բոլոր թվանշանները հավասար են, ապա այդ թվերը հավասար են:

Օրինակ

ա) 545<1687, քանի որ ձախից եռանիշ թիվ է, իսկ աջից՝ քառանիշ:

 բ) 7545>5687, քանի որ ձախ թվի ավագ նիշը ավելի մեծ է՝ 7>5

 գ) 3542>3539, քանի որ 3=3, 5=5 և 4>3 

դ) 56734>56732, քանի որ բոլոր թվանշանները հավասար են, բացի միավորներից՝ 4>2

Առաջադրանքներ

  1. Համեմատի՛ր. <>=

345  <  4789

2203405  >  225670 

26789   < 26799

15247 <  15274

123    =    123

12374 > 9389

9999  >  1111

59688  >  39687

598678   <  599689

  1. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

219<2495

66734>6245

817689>8676949

4506789<476989

  1. 23890, 4567, 45, 890584, 456, 3 թվերը դասավորել աճման կարգով:
  2. 3,45,456,4567,23890,890584:
  3. 3689, 452, 3698, 12, 6 569993 թվերը դասավորել նվազման կարգով:
  4. 569993,36982,3689,156,12,6

Լրացուցիչ աշխատանք

  1. Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար` 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

1400:2=

  1. Լուսինեն գնդակի համար վճարել է 1000 դրամ, իսկ պարանի համար 2 անգամ պակաս: Լուսինեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
  2. Անին 6 տարեկան է: Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից: Քանի՞ տարով է մայրիկը մեծ Անիից:
  3. Արմենը 8 տարեկան է: Տատիկը 7 անգամ մեծ է Արմենից: Քանի՞ տարով է տատիկը մեծ Արմենից:
  4. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղղարկեց խանութ։ Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում։
  5. Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ։ Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *