Բնագիտատեխնիկական ստուգատես փուլ առաջին

Ողջույն ես Կամիլա Հակոբյան եմ ես ունեմ մի գործիք որով ես աշխատում եմ ամեն օր, այդ գործիքի անունը համակարգիչ ես համակրգչի մեջ լիքը հղումներ ունեմ։

Հիմա ես ձեզ կպատմեմ իմ կենդանու մասին։
Ես ունեմ շուն նրա անունը <Ջեկի> նրա տարիքը 9-ը տարեկան է,
նա ունի մի մեծ տուն, նրան գտել է իմ եղբայրը,
ձմռանը մի ցուրտ շատ ցուրտ օր էր և վրձրեցինք նրան ոպեսզի չսատկի, նա շատ է սիրում խաղալ։

Հիմա ես կպատմեմ մի քանի բույսերի մասին և նրանց անունները
օրինակ <Մանուշակ, Լիլի, Շուշան, Կամիլա ծաղիկ և այլն:

Մանուշան


Շուշան



Կամիլա





Զանգակ





Իսկ հիմա կպատմեմ իմ ճամփորդության մասին,
մենք գնում ենք լիքը լեռ և սար հախթահարել հիմա ես կասեմ մի լեռի մասին

նաև լեռով կա մի առասպել համ կասեմ
<Այս լեռում բառցրացել է մի աղջիկ որին սիրահարվել էր մի թագավոր և ուզում եր աղջկա հետ ամուսնանար և քանի, որ աղջիկը չեր սիրում թագավորին նա
ստիպված այդ շատ բառցր լեռից թռավ ինքնասպան եղավ, և այդ լեռը եթե բառցրանաս այնտեղ մի եկեղեցի կգտնես, եկեղեցու մեջ կա մի առողջարար և սուրբ ջուր և եթե դա խմես դու առողջ կլինես։>

08,01,20

Արագություն

1․ Ի՞նչ արագությամբ է շարժվում մեքենան, եթե հայտնի է, որ անցել է.

ա) 360 կմ 5 ժամում, բ) 156 կմ 2 ժամում, գ) 480 կմ 480 րոպեում, դ) 75 000 մ 60 րոպեում։

 2․ Որքա՞ն ճանապարհ կանցնի 30 կմ/ժ արագությամբ շարժվող մեքենան.

 ա) 2 ժամում, բ) 3 ժամ 30 րոպեում, գ) 6 ժամում։

3․ A և B քաղաքների միջև հեռավորությունը 340 կմ է: Արմենը ժամը 10։00-ին 60 կմ/ժ արագությամբ A-ից ուղևորվեց B, իսկ 11:00-ին B-ից A շարժվեց Կարինեն՝ 65 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք Արմենի և Կարինեի միջև հեռավո- րությունը ժամը 12:00-ին:

 4. Զբոսաշրջիկների մի խումբ նավակով 3 ժ-ում անցել է 27 կմ, իսկ մյուս խումբը գնացել է ոտքով և ժամում 4 կմ-ով պակաս է անցել։ Ի՞նչ արագությամբ է շարժվել զբոսաշրջիկների երկրորդ խումբը։

5. Ուղղաթիռը 720 կմ-ը թռչում է 4 ժամում։ Նույն արագությամբ թռչելիս 7 ժամում ի՞նչ ճանապարհ կանցնի ուղղաթիռը։

6. Մարդատար գնացքը 8 ժամում անցնում է 400 կմ։ Որքա՞ն ճանապարհ կանցնի բեռնատար գնացքը 7 ժամում ՝ շարժվելով մարդատարից 12 կմ/ժ-ով դանդաղ արագությամբ։



ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:

Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի

մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

վճռել — Որևէ հարցի՝ գործի ևն մասին որոշում՝ լուծում ընդունել, լուծե

խճողոլ — Զոռով մտցնել, խցկել

2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Փոքրիկ սիրտ

Սիրտս նվեր ընտանիքիս

Սիրտս նվեր բոլորին

Սիրտս նվեր աշխարհին +

3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Ինչու՞ է սիրդտ փոքրիկ երեվում բայց մեծ է։

Ինչու՞ ես սրտիդ մեջ լավ մարդկանց տեղավորում:

Ինչու՞ է սիրտդ փոքրիկ երևում, բայց մեծ է:

4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Այս պատմվածքը սովորեցնում է, որ եթե այդ մարդը քեզ շատ լավ մարդ է որեմն
դու նրան միշտ կսիրես, իսկ եթե այդ մարդը շատ փող ունի և չի տեղավորվում քո սրտի մեջ ուրեմն նա սիրում է միայն փող։

5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Ես դատարկ սիրտը նմանեցնում եմ ինչոր անմարդկային մի փոքր կղզի;

6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
Տղայի սրտում չեր տեղավրվում հայրիկի հորեղբայրը ինչու որովհետև
նա չեր ուզում մնալ առանց փողի։

7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:
Ես <Սիրտը նվիրել> ասելով հասկանում եմ որ այդ մարդուն ես շատ եմ սիրում ու
կուզես նրան մտցնել քո սրտի մեջ։

8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Ես իմ սիրտը կնվիրեմ առաչին հերդին իմ հարզատններին ընտանիքիս նոր իմ ընկերներին:

9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ այս պատմությունը ինչու վորովհետև հորեղբայրը չտեղավորվեց սրտի մեջ։

10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:




Իմ Սիրտը
Ես ունեմ մի մեծ սիրտ որի մեջ տեղավորվում է միայն լավ մարդիկ, թերևս այս երկրում քիչ կան լավ մարդիկ բայց միայն նրանք են տեղավորվում իմ սրտի մեջ,
թերևս իմ սիրտը մեծ է, միևնույն է ես կմտցնեմ իմ սրտի մեջ լավ մարդկանց,
առաչինը իմ բարեկամներին և ընտանիքիս հետո նոր իմ բարի ընկերններին։

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆԱՎԱՍԱՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈԻԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Ինչպես ասվեց, այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Դրանով մարդիկ չափում են օրերը, կյանքը, իրենց գործերի

[էջ 230]

պատմությունը, որպեսզի իմանան, թե ինչի են, հասել տվյալ ժամանակամիջոցում՝ մեկ տարում։

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնան օրահավասարից և կոչվում էր «վարդի և գինու» օր: Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նովրուզ անունը, որը այսօր էլ նշում են մեծ շուքով։

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի տասնվեցերորդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի1 հիմքում։

–———————

1 Տարեգրության մեջ, ժամանակի ընթացքում ստեղծվել էին երկու տոմարներ, որոնք հիմնվում էին աստղաբաշխական հաշիվների վրա: Դրանցից մեկը կոչվում էր Հին կամ Հուլյան, մյուսը՝ Նոր կամ Գրիգորյան։

Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։

[էջ 231]

Այսպիսով, հունվարի մեկը Նոր տարվա սկիզբը համարելը բնավ էլ պատմական իրադրության հետ չի կապվում և ընդունված է պայմանականորեն։ Բայց ժամանակի ընթացքում այն ավանդույթի ուժ ստացավ։ Ուրեմն այդ օրը, որը այսօր մեզ համար այնքան հարազատ ու անփոխարինելի է դարձել, ունի համեմատաբար նոր պատմություն1։

Չնայած միջազգային մասշտաբով հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է Նոր՝ տարի, բայց Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, Արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական նոր տարին։

Այժմ անցնենք հայկական առաջին ամսվա՝ նավասարդի պատմությանը, նրա տոնակատարությանը, ինչպես նաև ծանոթանանք այն վայրերին, ուր տեղի էին ունենում նավասարդյան խրախճանքները։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Կար նաև տոպրակ կախելու սո–

—————————–

1 Նոր տոմար մեր երկրում մտցվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1918 թվականին Վ Ի. Լենինը դեկրետ ստորագրեց Սովետական Ռուսաստանում Գրիգորյան օրացույց մտցնելու մասին։ Այդտեղ որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի մեկը, այլ 13-ը։

[էջ 232]

վոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային– ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համրավ ունեին։

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Բագավանը պատմական Հայաստանի հռչակավոր դիցավաններից է։ Այն հայտնի է եղել որպես հավատալիքի վայր, նախ հեթանոսության, ապա արդեն քրիստոնեության ժամանակաշրջանում։ Բագավանը գտնվում էր Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում (Ալաշկերտում), Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին, Ձիրավի դաշտում, Նպատ լեռան ստորոտին։

Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։

Բագավան անունը կազմված է բագ և ավան բառերի միացումից։ Բագ՝ պահլավերեն լեզվից է և նշանակում է «աստված», իսկ ավան՝ «վայրի», կամ «տեղի» իմաստ ունի։ Մեր պատմիչների մոտ Բագավանի փոխարեն գործածվել է նաև Դիցավան բառը, որը Բագավանի իմաստ ունի։

Ինչպես հայտնի է, Բագավանը եղել է Մեծ Հայքի հեթանոսական շրջանի պաշտամունքային նշանավոր կենտրոններից մեկը, ուր կառուցված էին մեհյաններ և կանգնեցված էին կուռքեր։

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն

[էջ 233]

իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։ Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Ի դեպ, հնում Բագրևանդը, այդ թվում նաև Բագավանը ծառազարդ են եղել, որը հետագայում կտրատեցին նվաճողները։

Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։

Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը, ինչպես ասվեց, հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։

Ամանորը կոչվում է նաև կաղանդ, որը հունարեն լեզվից է և նշանակում է ամսագլխի օր, ամսագլուխ, ամսամուտ։ Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստն ստացան։

Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ,

[էջ 234]

ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։

Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով.

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում…
Ինչպես օրենքն էր թագավորների։

Բագավանում է կաrուցված Ս. Հովհաննես տաճարը՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն հիմնվել է 801 թվականին, այլ խոսքով հասակակից է Էջմիածնին։ Մինչև Բագրևանդի գավառի (Ալաշկերտի) հայաթափ լինելը վանքին կից կար հայկական գյուղ, որին տեղացիները Վանքի գյուղ էին անվանում։ Թուրքերը դա Ուչ Քիլիսա (երեք եկեղեցի) էին անվանում, նկատի ունենալով տաճարի երեք սեղանները կամ խորանները։ Այդ հոյակապ վանքը, որը հայ ճարտարապետական կոթողներից է, մինչև այսօր էլ կանգուն է։

Ս. Հովհաննես վանքը ուներ ընտիր ձեռագրերի մատենադարան, որոնք դեռ 1877 թվականի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ փչացել և կորստի են մատնվել։ Այս վանքի մասին հիացմունքով է խոսում Համբարձում Առաքելյանլ, որը նրբաճաշակ և աշխարհ տեսած նշանավոր մտավորականներից էր։ Ահա թե ինչ է գրում նա, այցելելով Ս. Հովհաննես վանքը, ուր եղել է 1915 թվականի ամառը. «Ես վանքեր շատ եմ տեսել, բայց– Ուչ-Քիլիսի ս. Հովհաննեսի նման հոյակապ վանք չէի տեսել։ Ես մի րոպե կարծեցի, թե ս. Սոֆիայի տաճարի կամարների տակ եմ գտնվում։ Երկու, երեք Էջմիածին կարող է պարփակվել այդ վանքի մեջ. այնքան ընդարձակ է, հոյակապ է կլորակ գմբեթը, որ երկնակամարն է հիշեցնում, շինված է առանց սյուների վրա հանգչելու, ճիշտ այնպես, ինչպես ս. Սոֆիայի տաճարը Բյուզանդիայում։ Ալիշանը անվանում է այս վանքը «հրաշակառույց» և բնավ չի սխալվում, այդպիսի հրաշալի, սքան–

[էջ 235]

չելի ճարտարապետություն մեր վանքերից շատ քչերն ունեն»1։

Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն` Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները»2։

Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը: Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար։ Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։

Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։

Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից:

————————-

1 Ձիթենի, Գրական ժողովածու հայ գրականագետների։ Թիֆլիզ, 1915 թ., էջ 518։

2 Հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս» հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»։ Նվիրված Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին։

[էջ 236]

Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։

Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։

Երբ չորրորդ դարի սկզբում Գրիգոր Լուսավորիչը Հայաստանում տարածեց քրիստոնեական կրոնը, հեթանոսական տոներից շատերը փոխարինվեցին քրիստոնեականով։ Այսպես, Վարդավառը, որը Աստղիկի տոնն էր համարվում, փոխարինվեց Քրիստոսի պայծառակերպության անունը կրող տոնով։ Այդ տոնն էլ բնական պետք է համարվեր Մեծ գատկին և դառնար շարժական։ Այսինքն՝ Մեծ զատկից իննսուն օր հետո պետք է նշվեր այն, և բնական է, որ չէր համընկնի հեթանոսական Վարդավառի օրվան։ Դրա համար էլ հեթանոսական շրջանից մեզ հասած Վարդավառը միշտ չէ, որ օգոստոսին է նշվում, երբեմն ընկնում է հուլիսին։

Ինքնին հասկանալի է, որ չորրորդ դարում քրիստոնեության մուտքը Հայաստանում չէր կարող վերացնել ժողովրդի մեջ արմատացած ու դարերով սրբագործված հեթանոսական շատ ավանդույթներ, ժողովրդական շատ տոներ պահպանվեցին, դրանց որոշ չափով տրվեց նոր բովանդակություն։ Ժողովուրդը շարունակեց պահել իր խրախճանքները, թմբուկն ու զուռնան, երգն ու պարը։ Զոհին փոխարինեց մատաղը, կրակ վառելու փոխարեն մոմ վառելը և այլ ավանդույթներ։

Այնպես որ ջրի հետ կապված հեթանոսական սովորությունը պահպանվեց ժողովրդի մոտ։ Վարդավառին ամենուրեք, մեծ թե փոքր, աղջիկ թե տղա, իրար վրա ջուր, են շաղ տալիս։

Ինչպես տեսնում ենք Վարդավառի ավանդույթը ունի շատ վաղ պատմություն և կապված է պատմական Հայաստանում նշվող նավասարդյան աշխարհախումբ տոնակատարության հետ։

Ջրի պաշտամունքի հետ է կապված այն, որ շատ աղբյուրներ սրբագործվել և դարձել էին ժողովրդի համար ուխտատեղի։ Հայաստանում գրեթե գավառ չի եղել, որ չունենա իր «Կաթնաղբյուրը» կամ «Լուսաղբյուրը»։ Այդպես

[էջ 237]

էին կոչում այն աղբյուրները, որոնց ջուրը ժողովուրդը համարել է մաքրիչ, առողջացուցիչ և զովացուցիչ։ Ժողովուրդը այդ տեղերը դարձրել էր ուխտատեղի։ Մեզ հայտնի է նաև ժողովրդական էպոսի ավանդությունից այն, որ Սասունցի Դավիթը Կաթնաղբյուրից է ջուր խմել և հզորացել։

Ուխտատեղի են դարձել Արևմտյան Հայաստանում նաև շատ գետեր, որոնցից հիշվեց Արածանին (Բագրևանդում), իսկ Կոգովիտ գավառում էլ այդպիսին համարվում էր,Գետ–Վարդանը, որի հետ մի գեղեցիկ ավանդություն է կապված։ Պատմում են, որ Վարդան Մամիկոնյանը իր բանակով պարսիկների դեմ Ավարայրի դաշտ գնալու ժամանակ, անցնելով այս տեղից, ճանապարհին ջուր չի գտնում։ Ամբողջ զորքը ծարավից ուժասպառ եղած, չի կարողանում շարունակել ճանապարհը։ Վարդանը ծնկաչոք աղոթում է և այդ աղոթքից աղբյուրներ են բխում ու հագեցնում զորքի ծարավը։ Այդ աղբյուրներն էլ միախառնվելով կազմում են գետ, որը հայերը Վարդանի անունով կոչում էին Գետ-Վարդան։

Դեկտեմբեր մաթեմատիկա

.  Քանի՞ թվանշան կգործածվի 17 էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար։ Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ։

2․ Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 5-ով, ստացված թվին գումարեց 9 ու արդյունքը բաժանեց 2-ի ստացավ 17։ Գտի՛ր Արեգի մտապահած թիվը։

3․ Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

4․ Գտե՛ք այն ամենամեծ վեցանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։

5․ Լրացրե՛ք աղյուսակը։

Captionless Image

6․ Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով *-ի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։   8տ*50կգ > 8տ7ց                                                                            20դմ2սմ>20դմ*մմ

7․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=50դմ, BC=70դմ, CD=80դմ

8․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 6սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։  

9․ Եթե ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 6սմ-ով, իսկ երկարությունը՝ 14սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 90սմ-ի։ Որքա՞ն էր  ուղղանկյան պարագիծը։

10․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 168 է։ Գտի՛ր նրա ծավալը։

11․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

Ничего на свете лучше нету
Чем бродить друзьям по белу свету
Тем, кто дружен, не страшны тревоги
Нам любые дороги дороги.
Нам любые дороги дорогиииии
На на на нанай на на на е е е е е

Мы свое призванье не забудем
Смех и радость мы приносим людям
Нам дворцов заманчивые своды
Не заменят никогда свободы.
Не заменят никогда свободы.

Наш ковер – цветочная поляна
Наши стены – сосны-великаны
Наша крыша – небо голубое
Наше счастье – жить такой судьбою
Наше счастье – жить такой судьбою

Լեզվական Աշխատանք

181. Բացատրի´րթե –ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու«Աղվեսագրքից»: 
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմումէ, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին: 
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Պատ․ ՝ Խորենացի, հասցրել, Փարպեցու, Այգեկցու, Աղվեսագրքից, Նարեկացու,
թռցրել, Շիրակացին։

182. Բացատրի՛րթե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացինաշակերտել է ժամանակի համբավավոր գիտնականՎարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հինԵգիպտոսի ճարտարապետական հուշարձաններիմի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամփոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում.սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձեքաղաքը: 
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպումէ .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնիիր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ուարվեստը: 
Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն միիրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր ևլրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց,խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցինպատասխանող գոյականներով:

… (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:

… (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

… (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

… (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակՀատուկ անունը առարկաներից ամեն մեկինտրվող առանձին անունն է և սկսվում էմեծատառով: Հասարակ անունը առարկաներինտրվող ընդհանուր անուն է և սկսվում էփոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարականունները անձ ցույց տվող գոյականներ են ևպատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլորգոյականները պատասխանում են ի՞նչ հարցին:

Դեկետմբեր 2024,16,12 մայրենի հաշվետվություն

Բարև ձեզ ես Կամիլան եմ ինը տարեկան սովորում եմ Հարավային դպրոցում։
Ես հնգերորդ դասարան եմ, ես այս տարի սովորել եմ լիքը պատմություններ բանաստեղտություններ, սովորել ենք գոյական, ածական, բոլոր բանաստեղծների հետ ծանոթացել ենք օրինակ Եղիշե Չարենցի հետ Վիլյամ Սարոյանի հետ
և այլք, նաև մենք անցել ենք համարյա ամեն ինչ կհանդիպենք։